Թեսթ 20

Վախթանգ Անանյան

Քարակոփ կածան

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առա □ին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բար□րացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի եր□եմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մար□ուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

  1. Տեքստիբառերից 4-ումբացթողածտառ:Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելովբացթողածտառերը:


առաջին
բարձրացա
երբեմնի
մարդուց

  • Ի՞նչէնշանակումմենատնտես բառը:

Գյուղացի,որն իր տնտեսությունը վարում է ինքնուրույուն։


3. Գրի՛ր տեքստումթավգրվածբառերիհոմանիշները:


պտուղներ-մրգեր
տխուր-թախծոտ

4. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ -ավտոտնակ

բ/դաչա-այգետնակ

գ/մայկա-վերնաշապիկ

դ/սումկա-պայուսակ

5. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ շատ էժան

դ/ շատ ջրիկ

6. Տեքստից դո՛ւրսգրիր երկուական պարզ և բարդ բառ

Պարզ-բահ խոտ։

Բարդ արևահայաց,հյուրընկալ

7. Տեքստի ըդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:

Գոյական-աչք,ականջ

Ածական-չոքած,խորհդավոր

8. Տրվածնախադասությանմեջգտի’ր ենթականևստորոգյալը:

Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:

Ենթակա-մարդ

Ստորոգյալ-երևում

9. Տեքստից դո՛ւրս գրիր մեկբացականչական նախադասություն:


Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․


10. Կետադրիր  տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել ,որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

11. Ի՞նչ զարմացրեց որսորդին.

ա/որսը հաջող չէր

բ/վայրի պտուղներ գտնելը

գ/քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

12. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:
Շինարարը շատ աշխատասեր էր,նա իր ստեղծած բարիքներվ զարմացրեց որսորդին։

13.Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:

ա. սերկևիլենի

բ.  ընկույզ

գ. հատապտուղներ

դ. ժայռեր

14.Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին:
Իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։

15. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:

<<Բնության գեղեցկություն>>

Թեսթ 13

Թեսթ 13

Ակսել Բակունց

Մթնաձոր


Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում: 
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փ□ած-փդած,
    եր□-երբ,
    փա□չում-փախչում,
    ար□ին-արևին։
  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

պարել

  • Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
    ա/լույս    -մութ

բ/թաց       -չոր

գ/ջահել     -ծեր
դ/կենդանի -մահածած

  • Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Անտառի ծառերը մոգական ձայներ են հանում։

Անտարում շատ խիտ ծառեր կան։

  • Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
 բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

  • Ի՞նչ էին  անում ընդգծված նախադասության մեջ.
    ա/գայլերը վոռնում էին
    բ/վարազները ժանիքով վարում են սև հողը
    գ/ծառերը փտում են
    դ/արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես
  • Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:
  • Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ շաղկապ լինի:

: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց:

  •  
  • Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:
  • : Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում: 
    ընկնում են
  • Լարում են

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ ճէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:
  • բզեզ

  • Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:
    Մթնաձորի բնությունը

Մթնաձորի կենդանական աշխարհը

  1. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ,,Մմա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի  հսկա շերտերով հարուստ
  1. Ինչո՞ւ էր արջը վախենում վարազից:


Որովհետև վարազները ժանիքով վարում են սև հողը։

  1. Նկարագրի՛ր վարազներին:

  2. Վարազները ժանիքով վարում են սև հողը։

  3. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:
  4. Ինձ ամեն ինչ դուր  էր եկել

Թեսթ 18

Թեսթ 18

Ա. Լինդգենի

Մանչուկն ու Կառլսոնը

հատված
(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաքէ: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետևայն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. Ամբողջ
  3. Թռչել
  4. Կդարձնես
  5. երբեք

  6. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ա/ սովորական-անսովոր

բ/փոքրիկ-մեծ

գ/սիրունիկ-տգեղ

դ/տխուր-ուրախ

  • Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը 4տխուր գրիչ  արտահայտության մեջ:

Վերջացած գրիչ

  • Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  • Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա-ավտովթար
բ/աֆիցեր-ոստիկան
գ/դիրեկտոր-տնօրեն
դ/զիբիլ-աղբ

  1. Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:

աստղեր, քաղաքներ, մարդիկ, փողոցներ։
Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր բայ՝ դիմացը նշելով դեմքը:

  1. Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:
  2. ա/ Ավելի լավ է դառը,ճշմարտությունը քան քաղցր սուտը:
  3. բ/Դու ուրիշին օգնիր, Աստված  էլ քեզ կօգնի:
  4. գ/Ամեն գործի վերջն է գովելի
  5. դ/դատարկ տակառը, բարձր ձայն կհանի:
  6.  
  7. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:
  8. Արևածաղիկ

  9. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
  10. Ես հեռադիտակով նայում էի աստղերին։
  11. Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
  12.  
  13. Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:
  14. Նկարագրի՛ր Կառլսոնին:

    Նա սիրում էր աստղերին նայել և սիրում էր թռչել։
  • Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:

Այո կուզեի որ Կառլսոնի հետ թռչեինք միասին դեպի երքինք,աստեղերի մոտ։

  • Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:

Շուն ունենալ։

  • Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:

Որ Մանչուկին շուն նվիրեին։

Լեզվական կարողություններ և հմտություններ

Լեզվական կարողություններ և հմտություններ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

Շարունակի՛ր մտքերը՝ ամբողջացնելով նախադասությունները։

Եթե Անխելք մարդը Աստծո մոտ գնալու փոխարեն խանութ գնար․․․

Գումար կծաղսեր

Եթե Անբան Հուռին մաստակ ծամելու փոխարեն հարևանների միսը ծամեր․․․

Հարևանները կվերանային

Եթե պառավը պոչը կտրելու փոխարեն աղվեսի լեզուն կտրեր․․․

Աղվեսը չեր խոսի

Եթե հանկարծ աշխարհի բոլոր մեծահասակները լուսին թռչեին․․․

երկիրը կվերանար

Եթե բոլոր ծնողները իրենց երեխաների հրամանները կատարեին ․․․

Ծնողները կտանջվեին

Եթե մոլորակի բոլոր բնակիչները նույն լեզվով խոսեին․․․

Բոլորը միմանց կհասկանան

Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին․․․

Կոկորդիլոսը չեր կարող հաց ուտել

Մի քանի միտք էլ ի՛նքդ ավելացրո՛ւ, իսկ ընկերդ թող շարունակի։

Եթե ծաղիկները խոսեին․․․

Երեխաները կուրախանաին

Եթե հեքիաթները իրականացվեին․․․

Ամեն ինչ գունավոր կլիներ։

4 Գրի՛ր քո սիրած իրերի կամ առարկաների անվանումները։ Ընտրի՛ր դրանցից մեկը և ռոդարիական <Իրերի կերպավորում> ստեղծագործական հնարի կիրառությամբ հետաքրքիր պատում գրի՛ր։

Հեռախոս,մատիտ,գրիչ,գիրք,համագարքիչ,պայուսակ,գրչատուփ։

Այս թվարկած իրերից ինձ ամենա պետքական իրը պայուսակն է։

Պայուսակը ինձ օգնում է ամեն ինչում՝ դպրոցում, ճամբարում,սպորտում և այլ տեղերում։

Պայուսակը իմ ընկերն է դարձել, միասին անցել ենք լավ ու վատ օրեր,բարձրունքներ ենք հաղթահարել,հեշտ և դժվար պահեր։

Լինում են պահեր, երբ չեմ ուզում բաժանբել իմ սիրելի պայուսակից։

Ինքնագնահատում

Տարվա ընթացքում ո՞ր նախագիծն ես ամենից շատ հավանել։ Նշի՛ր անվանումը և կցի՛ր հղումը։

Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ ստեղծագործության հղումը։

Հեռախոս,մատիտ,գրիչ,գիրք,համագարքիչ,պայուսակ,գրչատուփ։

Այս թվարկած իրերից ինձ ամենա պետքական իրը պայուսակն է։

Պայուսակը ինձ օգնում է ամեն ինչում՝ դպրոցում, ճամբարում,սպորտում և այլ տեղերում։

Պայուսակը իմ ընկերն է դարձել, միասին անցել ենք լավ ու վատ օրեր,բարձրունքներ ենք հաղթահարել,հեշտ և դժվար պահեր։

Լինում են պահեր, երբ չեմ ուզում բաժանբել իմ սիրելի պայուսակից։

Ի՞նչ ուսումնական նյութեր ես պատրաստել, կցի՛ր ամենից հաջողված աշխատանքների հղումերը։

10 միավորանոց համակարգով փորձի՛ր գնահատել աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։ Հիմնավորի՛ր ինքնագնահատումդ։

8

պայուսակը

Հեռախոս,մատիտ,գրիչ,գիրք,համագարքիչ,պայուսակ,գրչատուփ։

Այս թվարկած իրերից ինձ ամենա պետքական իրը պայուսակն է։

Պայուսակը ինձ օգնում է ամեն ինչում՝ դպրոցում, ճամբարում,սպորտում և այլ տեղերում։

Պայուսակը իմ ընկերն է դարձել, միասին անցել ենք լավ ու վատ օրեր,բարձրունքներ ենք հաղթահարել,հեշտ և դժվար պահեր։

Լինում են պահեր, երբ չեմ ուզում բաժանբել իմ սիրելի պայուսակից։

Թեսթ18 Ալբերտ Մորավիա

Թեսթ18
Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր.. «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ,Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել,հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թեՕձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում.«Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. Այսօր
  3. Կախված
  4. Բևեռ
  5. անգամ

  6. Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:
    ա/ցուրտ           շօգ 

բ/սոված              կուշտ

գ/ուրախանալ    տխրել
դ/տաքանալ     սառել

  • Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
  • Դրսում ցուրը էր։
  • Ականջը ցուրտը տարել էր։

  • Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
  • Գլուխ- գլխավոր
  • Վերև-վերելակը

  • Բացատրի՛ր գլուխ գովելդարձվածքի իմաստը:

պարծենկոտ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
    ա/———սուր պարզ———————
    բ/———սարցակտոր բարդ բառ———————
    գ/—————արևադարձում բարդ ածանցավոր—————
    դ/———երկիր պարզ———————
  2. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ
  3. Տեքսից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության:

  1. Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
    ա/Գյուղ կանգնի——գերան կկոտրի———————————
    բ/Անունը կա———————ամանում չկա—————
  2. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Առանց ձեռքի,
    Առանց ոտքի
    Դռներ է բացում:
                                      ————————քամին————
  3. Ինչո՞ւ էին Բ և Եռի ապրողները վախենում մտածել:
  4. Որովհետև բ և եռում մտքերը սառչում են

  5. Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
  6. Կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:


  7. Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:

Որ ծովացուլը հաստլիկ է։

  • Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
  • Այո,որ  երազները  օդում սառչում  են։
  • Ո՞ր երկրում կուզեիրապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:

Արևադարձում

մաթեմ

  1. Պարկում կա 2 կանաչ, 10 դեղին գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել պարկից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։ 3
  2. Պարկում կա 8 կանաչ, 45 դեղին գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել պարկից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ է։ 46
  3. Պայուսակում կա 6 վարդագույն և 8 դեղին մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել պայուսակից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե 1-ը  դեղին է։ 7