Մի մատիտի պատմություն

Ես մատիտն եմ ։Լինում եմ գույնզգույն։Կարող եմ լինել նաև սպիտակ։Ինձ օգտագործում են մեծ նկարիչները,ուսանողները,ուսուցիչները։Մի առավոտյան ես հայտնվեցի աղբի մեջ, ինձ այնտեղ էր գցել մի դպրոցական աղջիկ։Այդ աղջիկը չուներ սրիչ, որ ինձ սրեր և մտածեց, որ ես էլ բանի պետք չեմ։

Բայց ոչ։

Եթե նա ինձ սրեր ես դեռ շատ երկար կգրեի նրա համար ։Մտածմունքներիս մեջ էի, հանկարծ լսեցի մի լացի ձայն։Գրիչն էր հուզվել և նա դժգոհում էր թե ինջպես վատ վարվեցին իր հետ և նույնպես նետեցին աղբի դույլը։Մենք ընկերացանք և այդ օրվանից որոշեցինք ,որ անբաժան ընկերներ ենք լինելու,նաև միշտ կլինենք երեխաների գրչատուփում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *