Համո Սահյան

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

1.Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.

Մշուշների շղարշի տակ – Մառախուղների տակ

Ամպը լեզուն կուլ է տվել – Ամպը էլ չի գոռգռում (Փոխաբերական իմաստով)

Ցերեկն էլ է ցրտից կծկվել – Ցերեկն էլ է ցուրտ

2.Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

3.Բացատրիր դեղինով նշված բառերը:

Մշուշ – մառախուղ

Խաշամ -աշնան տերևը

Անհամարձակ – անվստահ, ամաչկոտ, վախկոտ

Որոտալ – գոռալ

4․Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում,

Նարնջագույն, շականակագույն, կարմիր։

  1.  ի՞նչ ձայներ ես լսում:

Քամու սուլոցը, տերևների խշխշոցը։

5․Նկարագրիր քո բակի աշունը։

Իմ բակի աշունը այս տարի ուղղակի հիասքանց է։Ամենուրեք գույնզգույն ու թափվող տերևներ են։Աշունը գեղեցիցկ է ոչ միայն երփներանգ տերևներով,այլև մեղրածոր ու համեղ բերք ու բարիքով և իր անզուգական բնությամբ։Ես անհամբեր սպասում եմ իմ աշնանային արձակուրդներին,որ բակում ընկերներիս հետ խաղամ ու վայելեմ իմ բակի աշունը։Երանի աշունը երկար մնա իմ բակում։

***

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:

Ջրվեժը, առուն, ծառը և ծտերը վայելում են Աշնան քամին և հով եղանակը։

  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Այս տողը ինձ դուր է գալիս, որովհետև հենց որ նրան պատկերացնում եմ գլխիս մեջ մի գեղեցիկ և ոսկեգույն պատկեր է ստացվում։

  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:

Իմ կարծիքով, բանաստեղծությունը աչքի է ընկնում գույնով։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

  • Պատմի՛ր բանաստեղծությունը:

Տերևները գույնզգույն են դարձել,ու կարծես քայլելիս տերևները կրակ լինեն թափվող ծառերից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *